Հուլիսի 28-ին «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Արևներ» զարգացման խմբակի ավարտական հանդեսը, որտեղ փոքրիկ սաները հանդես եկան ո՛չ միայն պարային ու երգային կատարմամբ , այլ նաև դպրոցին նվիրված փոքրիկ բեմադրությամբ։ «Արևներ» զարգացման խմբակի խմբավար Գոհար Աբրահամյանը, ճանապարհելով իր սաներին նոր կյանք, շեշտեց. «Շատ հիշողություններ ունենք միասին և շա՜տ դժվար է հրաժեշտի պահը, բայց և, որախ եմ, որ իրենց համար նոր դռներ կբացվեն, պայծառ ապագա կունենան և լավ կսովորեն»։

Իսկ «Զեյթուն» մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանը, կարևորելով սաների ստացած գիտելիքները «Զեյթուն» մշակութային կենտրոնում, հավելեց. «Մեծ նախաձեռնություններ ունենաք ապագայում պահպանեք և կարևորեք հայի տեսակը, քանի որ նաև ձեզանից է կախված մեր վաղվա ապագան»։

737