Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրենկ Փըլոնի հետ
Հուլիսի 31-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ: Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար:
01 Օգոստոս, 2023 14:35
789
Բովանդակալից հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ․ Լիլիթ Մակունց
06 Մայիս, 2026 21:33
Լիլիթ Մակունցը և Փիթըր Դ. Անդրեոլը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
23 Ապրիլ, 2026 19:42
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
20 Փետրվար, 2026 10:19