Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-ի միկրոբլոգում։
«Ներկա իրավիճակի մասին ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»,- ասված է գրառման մեջ:
08 Օգոստոս, 2023 21:46
686