Սերգիև Պոսադում պայթյունի հետևանքով վնասվել է ավելի քան 110 շենք

Սերգիև Պոսադում պայթյունի հետևանքով վնասվել է ավելի քան 110 շենք, որոնց մեծ մասը բնակելի են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պայթյունի հետևանքով տուժել է շուրջ 100 բնակելի շենք, այդ թվում՝ մասնավոր, տուժել են նաև սոցիալական և վարչական շենքեր՝ ընդհանուր առմամբ 111 շենք», – նշել է աղբյուրը։
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Սերգիև Պոսադում Piro-Ross ընկերության պիրոտեխնիկայի պահեստում։ Արտակարգ դեպքի հետևանքով բուժօգնության է դիմել 52 մարդ, 8-ը գտնվում են հիվանդանոցում։ Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ նախնական տվյալներով 12 մարդու ճակատագիր մնում է անհայտ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
10 Օգոստոս, 2023 15:49
1926
Բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու ՎԱԶ-21101-ը. կան վիրավորներ
14 Հունվար, 2024 22:31
Ապօրինի հատել են 110 սոճի և 94 բարդի. ոստիկանություն (տեսանյութ)
14 Հունիս, 2021 17:48
Աջակցություն են ստանում թարգմանական աշխատանքները
03 Փետրվար, 2021 19:29
Երևանի շենքերից մեկի նկուղում շինարարները մարդու ոսկորներ են հայտնաբերել
28 Փետրվար, 2025 16:47
Այրվածքաբանության մասնաշենքն ամբողջությամբ կվերանորոգվի
28 Փետրվար, 2025 12:08
Արթիկի 16 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
20 Փետրվար, 2025 11:09