Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ: Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ:

Հիմքում, որպես կարևոր խնդիր, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտումն ու սեփականության վկայականների տրամադրումն է: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարբեր խնդիրների: Փոխքաղաքապետ Ավինյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ համայնքի ու գործադիրի մոտեցումը հստակ է. առաջինը պետք է լուծվի կոնդեցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:

«Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման ծրագիրը պետք  է նոր շունչ և նոր պատկերացում բերի ասպարեզ: Մեր խնդիրն այսօր, փաստացի, կոնդեցիների սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք որպես փաստ տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտմանն առնչվող հարցեր չլինեն»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

356