
Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրո երգիչը՝ Հայկոն, կդառնար 50 տարեկան։
Հայկոյի «Յութուբ»-ի ալիքում հրապարակվել է «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի սաունդթրեքը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է: Մեկնաբանությունների բաժնում նրա ընկերներն ու գործընկերները, երկրպագուներն ու ունկնդիրները շնորհավորում են երգչի երկնային ծնունդը, գրում դրվատանքի խոսքեր ու թե որքա՜ն են կարոտել նրա ֆիզիկական ներկայությանը:
Իսկ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է Հայկոյի և իրենց տղայի համատեղ լուսանկարներն ու կից գրել. «Հայկո, դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար»:
Նշենք, որ այսօր Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի կունենա մեծ համերգ՝ նվարված մեծ երաժշտի 50-ամյակին: Հայտնի մենակատարները և արտիստները նոր շունչ կտան Հայկոյի ստեղծագործություններին: