Գիտության և կրթության սիրելի նվիրյալներ, աշակերտներ և ուսանողներ,

շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Գիտելիքն ու գիտությունը այն մեծ հարստությունն են, առանց որոնց անհնար է որևէ զարգացում, աճ և առաջընթաց. գիտակից հասարակությունը, կրթված քաղաքացիները անգնահատելի ուժ են պետության և պետականության հզորացման համար։

Մեր երկրի զարգացման, բարեկեցության և շարունակական առաջընթացի շարժիչ ուժը գիտելիքն է, ժամանակին համընթաց քայլող գիտնական-մասնագետը:

Եվ թող կրթության ու գիտության նվիրյալները էլ ավելի շատ լինեն. դրան են ուղղված նաև մեր պետության ջանքերը` օր օրի նորն ու առավելագույնն ավելացնելու ի շահ գիտության ու կրթական կյանքի։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ ու ձեռքբերումներ` առաջ տանելու և հաղթանակի հասցնելու հայրենական գիտական միտքը։

378