Անկարան և Մոսկվան շարժվում են դեպի 100 միլիարդ դոլար ապրանքաշրջանառություն ձեռք բերելու նպատակը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարան և Մոսկվան շարժվում են դեպի 100 միլիարդ դոլար ապրանքաշրջանառություն ձեռք բերելու նպատակը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում բոլորովին այլ շրջան ենք ապրում, մենք շատ ուրախ ենք, որ մեր արտաքին առևտրի ծավալը ներկայումս կազմում է 62 միլիարդ դոլար, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ 100 միլիարդը», - ասել է Էրդողանը։
04 Սեպտեմբեր, 2023 17:32
673