
Ազգային ավիափոխադրող FlyOne Armenia-ն հիմնադրման օրվանից մինչ օրս արդեն տեղափոխել է մեկ միլիոնից ավելի ուղևոր դեպի աշխարհի տարբեր քաղաքներ։ Ավելի քան մեկ միլիոն մարդու նպատակ, գուցե երազանք, գործնական հանդիպում կամ ուղղակի ճամփորդություն իրականություն է դարձել FlyOne Armenia-ի շնորհիվ։ Այս ցուցանիշին հասել ենք մեզ ընտրած ուղևորների շնորհիվ, որոնք իրենց թռիչքը վստահել են հայկական ազգային ավիափոխադրողին։
Այս ձեռքբերումը նշելու համար FlyOne Armeniaն անմոռանալի դարձրեց իր «միլիոներորդ» ուղևորի թռիչքը՝ նրան անակնկալ մատուցելով թռիչքից առաջ՝ Միլանի միջազգային օդանավակայանում։ Հանդիսավոր արարողությամբ FlyOne Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին՝ Ստանիսլավ Սիմակին, հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի է ձեռք բերել ավիաընկերության երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ տոմսեր երկու անձի համար։
Կայացած արարողության ժամանակ Արամ Անանյանը վստահությամբ նշեց, որ FlyOne Armenia-ն պահպանելու է զարգացման դինամիկան և մինչև տարեվերջ կկրկնի հերթական միլիոնի ցուցանիշը՝ սահմանելով նոր նշաձող։
Շնորհակալ ենք մեր բոլոր ուղևորներին մեր հանդեպ վստահության և մեր պատմության մի մասնիկը դառնալու համար: