![](https://araratnews.am/admin/images/1694767909.jpg)
Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում 434 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայի հետ հարաբերությունների վիճակի մասին տարեկան զեկույցը։
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։
«Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին և Թուրքիային դուրս գալ ներկա փակուղուց և գտնել «զուգահեռ և իրատեսական շրջանակ» հարաբերությունների համար»,- ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ, Թուրքիան դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն այս գործընթացը «չի կարող վերսկսվել, քանի դեռ թուրքական կառավարությունը չի փոխել իր ուղղությունը»։ Անկարային կոչ են անում վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ընդգծում է, որ «մի երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը ոչ մի կերպ չի կարող կապվել ԵՄ-ին մյուսի անդամակցության գործընթացի հետ»։
Զեկույցի հեղինակները նաև ցավում են, որ թեև Թուրքիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես դատապարտել է Ռուսաստանի դերը ուկրաինական հակամարտությունում, այն իրականում «չի աջակցում ՄԱԿ-ի շրջանակներից դուրս պատժամիջոցներին»: