Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է վենեսուելացի մրցակցին մեկնարկում և դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Մեկնարկում հաղթել է նաև Արսեն Հարությունյանը (57 կգ)․ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի իտալացի Սիմոնե Պիրոդուն։

Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակչում պարտվել է ամերիկացի մրցակցին (0-7) և կպայքարի բրոնզե մեդալի համար։

1214