Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։

Շանթ Խաչատրյանը 1/8-ում ուժերը չափեց Ուկրաինան ներկայացնող Նասիբովի հետ։ 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք՝ Խաչատրյանը 6:0 հաշվով հաղթում էր Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոնին, սակայն, ցավոք վերջնարդյունքում 6:10 հաշվով պարտվեց:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինին (Oleksandr Hrushyn):

152