Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես կպարզաբանի նման իրավիճակը:

Ի պատասխան՝ ԿԸՀ անդամը հայտնել է, որ առաջին անգամ է ստանում նման տեղեկություն և ճեպազրույցից հետո կպարզի՝ ինչու է նման իրավիճակ ստեղծվել:

Ավելի ուշ ԿԸՀ քարտուղարը հայտնել է.

«Ես անձամբ զանգահարել եմ ԿԸՀ նախագահին, նա էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է»։

Ըստ Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ տեղամասերի պատերին փակցված են վերջնական ցուցակները, դրանք կան նաև police.am կայքում:

408