Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Արտասովոր չէ նաև մեթոդը՝ արտաքին և ներքին ուժերը միարժամանակ գրոհում են մեր պետականությունը։

Լուծման համար ևս հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես չպետք է տրվել օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, մնալ համախմբված պետություն ունենալու գաղափարի շուրջ և ամեն ինչ լավ կլինի։

Ինտուիտիվ զգում եմ, որ այս ամենը մեր ժողովուրդը շատ լավ զգում ու տեսնում է, հետևաբար այս անգամ չի ստացվելու և մենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը չենք կորցնելու։

Տեսնում եմ, գիտեմ ու հավատում եմ, որ ժողովուրդն ու իշխանությունները այդ կամքն ու վճռականությունը հաստատ ունեն»,-ասաց նա։

653