Դե արդեն բոլորդ տեսաք, թե ինչ տեղի ունեցավ։ Միայն մի բան կավելացնեմ. Արցախի կորստյան համար մեղավորը բոլորս ենք` նախկին-ներկա իշխանություններից սկսած ու մեզանով ավարտած, որ 30 տարի թույլ էինք տալիս շատերին Արցախի անվան տակ հարստանալ, բանակը չուժեղացնել ու մսխել մեր հաղթանակը։

Արցախի համար վերջին օրերին ընկած հարյուրավոր մարտիկներին ու սեփական տունը պաշտպանելիս զոհված արցախցիների հոգուն հանգստություն եմ ցանկանում, վիրավորներին` շուտափույթ ապաքինում։

Արցախում գտնվող մեր հայրենակիցներին էլ տոկունություն եմ ցանկանում, մինչև հասկանանք, թե ինչպես է ապահովվում ցանկացողների անվտանգ Հայաստան վերադարձը։

Շնորհավորում եմ նաև մեր Անկախության օրը (այսքանը այս պահին, դժվար է դեռ խոսել ավելին):

Ու վերջում մի բան։

Ովքեր ասում են, թե Հայաստանը ոչինչ չարեց Արցախի համար, ցույց տվեք Եռաբլուրի տեղը։ Գնալուց հետո հաստատ կհասկանան, թե ինչ է արել Հայաստանը Արցախի համար։

Շնորհակալություն...

Այս մասին գրում է Մովսես Հարությունյանը:

 

1107