Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ու լրատվամնիջոցներ հրապարակավ նշում են, թե իբր զանգվածային դասադուլներ են ընթանում ՀՀ գրեթե բոլոր բուհերում։ Որին արձագանքեցին հենց նշված բուհերից շատերը՝ հանդես գալով հայտարարություններով, որտեղ հստակ նշում են` դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուստի զանգվածային դասադուլների մասին հնչող հայտարարությունների մեծ մասը  չեն համապատասխանում իրականությանը: 

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը ներկայացված էր դասադուլ հայտարարած համալսարանների շարքում, սակայն հայտարարությամբ հերքվեցին լուրերն այն մասին, թե իբր համալսարանում հայտարարվել է դասադուլ, միաժամանակ տեղեկացնելով, որ ուսանողների շրջանում կան բացակայություններ, սակայն, պայմանավորված են ծնողների անհանգստությամբ՝ կապված ճանապարհների հնարավոր փակ լինելու հետ: 

Շարքում հաջորդը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն էր, որի ռեկտոր Սառա Նալբանդյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց․ «Իմ ուսանողները դասին նստած են»։ Ըստ Նալբանդյանի՝ որոշ բացականեր կան, բայց դրանք պայմանավորված են միայն ճանապարհների փակ լինելու վերաբերյալ խոսակցություններով, ինչի հետևանքով որոշ ուսանողներ դասի չեն եկել։

Երեւանի Պետական Համալսարանից էլ հայտնեցին` մեծ թվով բացականեր ունեն, բայց պաշտոնապես դասադուլ չկա, դասերը շարունակվում են:

 

 

 

 

677