Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային՝ չսրել Ղարաբաղյան հակամարտությունը
Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրող քաղաքականությունից: Այս կոչը հնչեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Անկարան միայն «կրակին յուղ է լցնում», մինչդեռ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, ձգտում են հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և նպաստել հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկսմանը: Իսկ Թուրքիան պետք է դադարեցնի Ղարաբաղյան հակամարտությունը սրելն ու կրակի վրա յուղ լցնելը»,- ասել է դիվանագետը:
26 Հոկտեմբեր, 2020 17:30
598
Ֆրանսիայում անակարգությունների ֆոնին ձերբակալվել է մոտ 2400 մարդ
19 Հոկտեմբեր, 2026 10:17
Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել
18 Հոկտեմբեր, 2026 21:53
Ֆրանսիայի վարչապետը հետաձգել է ճգնաժամային շտաբի նիստը
18 Հոկտեմբեր, 2026 19:55
Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանի Հանրապետությանը․ թուրք նախարար
16 Հոկտեմբեր, 2026 15:57
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
16 Հոկտեմբեր, 2026 10:58
Թուրքիայում 48 նահանգներում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ
15 Հոկտեմբեր, 2026 12:18