ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի շարք ակնհայտ ստեր, որոնք տարածվում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի տեղեկատվական տիրույթում։

Երևանում բողոքի ակցիաներին մասնակցում է հսկայական բազմություն։

Այս պահին բողոքի ակցիաներին մասնակցում է ընդամենը 850 քաղաքացի։

Մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։

Հանրապետության ուսումնական հաստատություններում դասապրոցեսը բնականոն հունով շարունակվում է։

Քննարկվում է պարետային ժամ մտցնելու հարց։

Պարետային ժամ մտցնելու մասին անգամ քննարկումներ չկան։

Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։

Կատարյալ սուտ է, որն անգամ հերքման կարիք չունի, Հայաստանի իրավապահ համակարգը աչալուրջ իրականացնում է իր գործառույթները։

Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչները ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ են ստանում, որ պետք է տարհանվել, շուտով պատերազմ է սկսվելու։

Սա ընդամենը երկրում խուճապ ստեղծելու նպատակ է հետապնդում, հոգեբանական գրոհ է։ Նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի տեղեկատվական կեղծիքներից զերծ մնալու համար հետևեք միայն պաշտոնական լրահոսին»։

944