Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-գերմանական համագործակցության օրակարգային հարցերին:
23 Սեպտեմբեր, 2023 02:40
733
Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
03 Նոյեմբեր, 2026 23:54
ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ 16 մարդ մшհացել է կրшկոցներից
03 Նոյեմբեր, 2026 23:45
Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
03 Նոյեմբեր, 2026 23:26