Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի համար պայքարում առաջատար է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն 28-ամյա ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Նյուքասլը»:
Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
24 Սեպտեմբեր, 2023 20:03
881