Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

«Մաշտոցի պուրակն ավելին է, քան մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի, խուժան իշխանությունների ամենաթողության ու բիզնեսի անձեռնմխելիության դեմ մեր հանրության հաղթանակի խորհրդանիշն է։

 

Պուրակում ցանկացած միջամտություն և առհասարակ խորհրդանիշների նկատմամբ որևէ ոտնձգություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը։ Այս տարածքում ցանկացած նախագիծ և միջամտություն պետք է համաձայնեցվի տարածքի սեփականատիրոջ՝ Երևանի հանրության հետ, որն իր եռամսյա պայքարով նվաճել է պուրակի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իր իրավունքը։

 

Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի, իսկ տնտեսվարողը պետք է տուգանվի Երևանի ավագանու կողմից սահմանված Երևանում շինարարության իրականացման լրացուցիչ պայմանների կարգը անտեսելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները և շինհրապարակը սահմանված ձևին ու պայմաններին անհամապատասխան կազմակերպելու համար»։

 

554