
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որում մասնավորապես ասվում է.
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
Հրապարակմանը կից Թանկյանը գրել է.
«Հայկական կողմը հավատարիմ է հրադադարին, չնայած որ Ադրբեջանը կոպտորեն երկու ուղղություններով խախտել է այն: Ենթադրում եմ, որ ադրբեջանցիները չեն կարծում, որ ԱՄՆ-ն չի նկատի իրենց խախտումները: Կամ գուցե սա Ադրբեջանի նախագահի կողմից անհարգալից վերաբերմունք է Դոնալդ Թրամփի նկատմամբ»:
The Armenian side is sticking to the ceasefire even though Azerbaijan has grossly violated it in 2 directions. I guess Azeris don’t think the US will look at its own satellite images to see their violations. Or maybe this is @presidentofazi way of disrespecting @realDonaldTrump https://t.co/Pb6zrcySiI
— Serj Tankian (@serjtankian) October 26, 2020