Հայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթողները որոշիչ հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» ստադիոնում։
Այս տարի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի ունեցավ Հունաստանի Պիրեյ քաղաքի «Կարաիսկակիս» ստադիոնում, որտեղ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր «Սևիլիային»։
28 Սեպտեմբեր, 2023 20:05
590