Մենք շարունակում ենք խիստ մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա կարևորել է  այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողան հեռանալ կամ վերադառնալ, եթե ցանկանում են:

«Սա որոշում է, որը յուրաքանչյուրը պետք է անհատապես որոշում ընդունի, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այս որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք կարծում ենք, որ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի կարիքավոր բնակչությունը կարողանա անհրաժեշտ աջակցություն ստանալ : Թույլ տվեք կրկին վերադառնալ միջազգային առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր է ստեղծել միջազգային առաքելություն՝ ապահովելու այս մարդասիրական կարիքների բավարարումը»,- շեշտել է խոսնակը։

Ինչ վերաբերում է թիմին, նա նշել է, որ աղետների արձագանքման խմբի վերաբերյալ դեսպան Փաուերը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տեղակայել է աղետների արձագանքման թիմ՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը համակարգելու համար: Այս թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի օժանդակության ավելացման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

«Մենք կարծում ենք, որ կարևոր է հրադադարի պահպանումը, մարդասիրական կարիքների բավարարումը, և որքան հնարավոր է շուտ ստեղծվի անկախ միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, վստահություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Սա մեր առաջնահերթությունն է ստեղծված իրավիճակում, և մենք աշխատում ենք այն առաջ տանելու ուղղությամբ»,- նշել է Միլլերը։

509