Պետք է ավելին անենք արցախցիների համար, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Սենատոր Ռիդ

Շատ կարևոր է, որ մենք ավելին անենք Արցախի հայ ժողովրդին աջակցելու համար: Այս մասին Սենատի նիստի ընթացքումնշել է ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը:
«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին և վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար՝ սահմանելով նպատակային պատժամիջոցներ և վերջ դնելով Ալիևի կառավարությանն անվտանգության ապահովմանն ուղղված ԱՄՆ օգնությանը», - մասնավորապես նշել է Ռիդը:
30 Սեպտեմբեր, 2023 14:24
753