ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են առողջապահության ազգային ինստիտուտում։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համապատասխան դասընթացներ անցնելուց և կրեդիտներ հավաքելուց հետո նրանք կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ բուժհաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դիմած անձանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ կրտսեր։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ կա։
07 Հոկտեմբեր, 2023 17:33
1358
Արտահերթ ընտրություններին չի հասնի գործը, ընդդիմությանը կձևակերպվի առաջարկ, որից չեն հրաժարվի․ վարչապետ (տեսանյութ)
29 Հոկտեմբեր, 2026 13:15
Ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում առանց մակնշման չպիտի վաճառվի․ Փաշինյանը՝ դրոշմավորման ընդլայնման մասին
29 Հոկտեմբեր, 2026 11:52
ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին ընդդիմության ճգնաժամը. Վարչապետ (տեսանյութ)
28 Հոկտեմբեր, 2026 16:53
Արտաշատի մարզադպրոցի մասնաշենքերից մեկում 120 արցախցի է ժամանակավոր ապրում. Արտաշատ համայնքի ղեկավար
07 Հոկտեմբեր, 2023 21:00
Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը
07 Հոկտեմբեր, 2023 16:46
Արցախից բռնի տեղահանված 76 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում
07 Հոկտեմբեր, 2023 16:34