Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հեռարձակելու իրավունք: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ֆիլմի պրոդյուսերը՝ Էրիկ Էսրայելյանը:

 

Իսրայելյանը ուրախությամբ հայտնել է, որ ընկերությունը ձեռք է բերել ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին ցուցաբերած աջակցության համար:

 

«Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեծահոգության համար մեր թանկագին ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, մեր թիմին»,- գրել է պրոդյուսերը:

 

Ամերիկացի ռեժիսոր  Թերի Ջորջի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

 

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: 

 

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին:  

1837