Հոկտեմբերի 14-ին` ժամը 19:05-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 140-րդ կմ-ին, բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1996 թ.) և Scania մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․)։

Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինիս և ուղևոր Է․ Խ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

467