Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում Եվրամիությունը Կիևի վարչակարգին տրամադրել է մոտ 90 միլիարդ դոլարի օգնություն, որից 27 միլիարդը զենքի մատակարարումներ են եղել։

Այս թվերը հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում իր ելույթի ժամանակ։ Այն հրապարակել է Եվրահանձնաժողովի YouTube ալիքը։

«Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք գրեթե 90 միլիարդ դոլարի օգնություն, որից 27 միլիարդը զենքի մատակարարումներ են։ Եվ ավելի քան երբևէ միջազգային աջակցության պատմության մեջ մենք շարունակում ենք համակարգել մեր օգնությունը ԱՄՆ-ի և G7-ի գործընկերների հետ՝ բավարարելու Ուկրաինայի բոլոր կարիքները»,- վստահեցրել է ԵՀ ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ Բրյուսելն արդեն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի համար։

 

325