Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ցույց անող արցախցիներին ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնեց, որ չի կարող շատ բաներ ասել նման քանակով լրատվամիջոցների ներկայության դեպքում: Նա հորդորեց կազմել 10 կամ 20 հոգուց բաղկացած խումբ, որի հետ կխոսի, կպատասխանի բոլոր հարցերին մի նշանակված օր, օրինակ՝ «հաջորդ շաբաթասկզբին»:
«Իմ խոսելը կարող է վտանգել մեր երկրորդ հայրենիքը՝ Հայաստանը»,-հայտարարեց Շահրամանյանը:
Նա հավելեց, որ այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ինքը, մեծ դժվարություններ տեսած, մեծ փորձություններով անցած մարդիկ են:
Քաղաքացիները, չթողնելով նրան խոսքը շարունակել բղավեցին՝ «Մի հատ դուրս չեկար տելեվիզորի դեմը ցավակցեիր, դու նախագա՞հ ես», «Մեզ հետ չեք խոսել, մի պեն չեք բացատրել»:
Շահրամանյանը կրկին հայտարարեց, թե պատրատ է խոսել, բայց իրեն չեն լսում ու լավ կլինի, կազմեն 10 հոգուց բաղկացած խումբ, խոսեն հանգիստ պայմաններում: