Հեռախոսային խաբեության նոր տարբերակ է գործում․ զանգում են բանկի հեռախոսահամարից․ Սամվել Մարտիրոսյան

Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։ Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են։
Որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ, եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը»,-նշել է նա։
22 Հոկտեմբեր, 2023 18:30
893
Զգուշացեք iPhone թվային գողերից․ Սամվել Մարտիրոսյան
06 Մայիս, 2025 17:04
Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար
13 Ապրիլ, 2025 18:46
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է տարածվող հերթական կեղծիքի մասին
24 Մարտ, 2025 13:29
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին
08 Մայիս, 2025 15:00
Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը
06 Մայիս, 2025 20:58
Զգուշացեք iPhone թվային գողերից․ Սամվել Մարտիրոսյան
06 Մայիս, 2025 17:04