Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դեմ է երկրի ռազմական ծախսերին. Ermenihaber

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Միթհաթ Սանջարը խորհրդարանի նիստում ընդդիմացել է նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին: Նա նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված՝ գրում է Ermenihaber-ը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմին և երկրում խորացնում աղքատությունը։
Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին՝ հայտարարելով. «Այսօր մեր գրպանից վերցված հարկի յուրաքանչյուր 4 լիրայից 1-ն ուղղվում է ռազմական ծախսերին և պատերազմական բյուջեին»։
28 Հոկտեմբեր, 2020 21:03
989