
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է Փաշինյանի և Ալիևի չեղարկված հանդիպման մասին հարցին։
«Դուք գիտեք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պետք է կայանար Բրյուսելում, բայց չեղարկվեց, փաստացի չեղարկվեց երկրորդ անգամ։ Ինձ ուղղակի հետաքրքրում է, հաշվի առնելով բոլոր վերջին իրադարձությունները և այն փաստը, որ մենք ունենք Իրանը մեր ռադարում... ինչի՞ վրա եք հույսեր կապում Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղ գործընթացի առումով: Սա ներկայումս հեռավոր երազանք է, թե՞...»,- հարց է ուղղել լրագրողը, որին է պատասխան Միլլերը նշել է․ «Մենք շարունակում ենք հավատալ, որ երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում և բխում է ընդհանուր առմամբ աշխարհի շահերից, որպեսզի երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի, և մենք կշարունակենք դա ձգտել»