Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա հիշեցրեց, որ Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում նաև հանդիպել է նախկին նախարարին, կան Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ:

«Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի այն քաղաքացիների, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն եւ նաեւ երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար  բացել սահմանը, մոտ ապագայում լավ նորություններ գուցե ունենանք», - նշեց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ:

521