Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

«Ռոյթերսը» տեղեկացնում է, որ մի կնոջ գլխատել են։ 

 

Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին արագ օպերատիվ գործողությունների համար:
Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել:
Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը ևս շտապել են դեպքի վայր:
Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը:

 

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով առավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

1627