Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային. աղջիկը հիվանդանոցում է
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
15 Նոյեմբեր, 2023 22:37
643
ՔՊ Եղեգնաձորի տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ
03 Օգոստոս, 2024 03:52
Եղեգնաձորի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
27 Սեպտեմբեր, 2022 17:11
Ավտովթարի հետևանքով մահացածը Եղեգնաձորի քաղաքապետի քրոջ որդին էր, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են (տեսանյութ)
25 Ապրիլ, 2022 17:27
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները վնասազերծել են «գոլդ» համարներով «յաշիկն» ու Toyota-ն․ կա վիրավոր (տեսանյութ)
15 Սեպտեմբեր, 2024 16:31
Գծանշման աշխատանքներ՝ տրանսպորտային արդիականացմանը զուգահեռ
31 Մայիս, 2024 19:02
Քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջվում է բռնագանձել 451 մլն դրամ
30 Սեպտեմբեր, 2023 17:19
Մահացել է Ազգային ժողովի աշխատակիցը
17 Հունվար, 2022 23:49
Հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակիցը. ԱՀ ՄԻՊ
15 Հոկտեմբեր, 2020 00:58
ՊԵԿ-ը ցավալի լուր է հայտնել
31 Հուլիս, 2020 16:55