Մենք մեր նպատակներին կարող ենք հասնել կրթված, առողջ, ուժեղ հասարակություն ունենալու շնորհիվ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ես ցանկանում եմ առանձնացնել հատկապես ուսուցիչներին, բժիշկներին և զինվորականներին, և պետք է հասարկության կողմից նրանք արժանանան առանձնահատուկ ուշադրության»,- ասաց նա:

Նա նկատեց, որ կրթության ոլորտի բյուջեն 2018 թվականի համեմատ՝ 2024 թվականին կլիի 130 տոկոսով ավելի, առողջապահության ոլորտում բյուջեի միայն 86,6 միլիարդ ավելացումն ավելին է, քան 2018 թվականին բյուջեն, իսկ պաշտպանական բյուջեն կավելանա 12 տոկոսով:

Արթուր Հովհաննիսյանը կարևորեց «Խաղաղության խաչմերուկը», որի իրականացմանը պետք է լծվենք բոլորս: Նա 2024 թվականի բյուջեն համարեց խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե: «Ես ուզում եմ այս բյուջեն  անվանել ինչու ոչ՝ խաղաղության բյուջե»,- ասաց նա:

416