ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց բերված քաղաքացուն քիչ առաջ այցելել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Տեղեկացնենք նաև, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիելյանը:

574