Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։
Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պաշտոնյային կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Մոտ ժամանակներս ձերբակալվածին կարտահանձնեն Ռուսաստանից։ Գեներալի մոտ փախստականի վկայական է եղել։
Հատկանշական է, որ Մոսկվան ավելի վաղ հրաժարվել էր արտահանձնել փախած նախկին պաշտոնյային։
20 Նոյեմբեր, 2023 19:12
1777
Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. Դավիթ Խուդաթյան
13 Օգոստոս, 2026 22:15
Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել
13 Օգոստոս, 2026 22:07
Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ
13 Օգոստոս, 2026 21:44