Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է. ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի

Նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
20 Նոյեմբեր, 2023 20:13
856
6,6 մլն դրամ կհատկացվի հեղեղումների պատճառով գյուղատնտեսության ոլորտում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ ստացած վնասի համար
11 Հուլիս, 2025 00:26
Սյունիքի մարզում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
11 Հուլիս, 2025 00:14
Որոշ տեղեկություններ ժամանակավորապես չեն առաջարկվելու․ ՊԵԿ
11 Հուլիս, 2025 00:08