Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ից Կիևին պաշտպանական աջակցության նոր փաթեթի մասին
Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտնել է ԱՄՆ-ից Կիևին պաշտպանական աջակցության նոր փաթեթի մասին՝ անդրադառնալով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլիի Ուկրաինա կատարած այցի մասին:
«Իհարկե, մենք քննարկել ենք իրավիճակը մարտի դաշտում և դրա հեռանկարները, թե ինչպես կարող ենք ուժեղացնել մեր պաշտպանությունը։ ԱՄՆ-ից մեր պետության համար նոր պաշտպանական փաթեթ կա։ Մասնավորապես, դրանում կլինեն ավելի շատ արկեր, որոնք անհրաժեշտ են հենց հիմա»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սև ծովում Ուկրաինական գործողությունները և արտահանման միջանցքի պաշտպանությունը:
21 Նոյեմբեր, 2023 18:10
275
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարին
15 Հոկտեմբեր, 2026 19:39
Վարչապետը դիմավորում է COP 17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին
15 Հոկտեմբեր, 2026 19:26
Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները
15 Հոկտեմբեր, 2026 19:10