Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
22 Նոյեմբեր, 2023 01:05
651
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
23 Ապրիլ, 2025 21:16
Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
22 Ապրիլ, 2025 13:11
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
21 Ապրիլ, 2025 17:14
Շնորհակալություն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար. Միրզոյանը՝ Բերբոքին
06 Մայիս, 2025 15:23
Հայաստանը դեսպանություն կունենա Հունգարիայում
30 Ապրիլ, 2025 12:42
Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ
26 Ապրիլ, 2025 17:04