Առողջահության նախարարը պատվոգրեր է հանձնել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին

Առողջահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին:
Նա ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով:
«Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան ու ընկեր լինելու, իրենց հետ այդ ծանր ընթացքով անցնելու ճանապարհը: Ծառայությունը, որը դուք եք իրականացնում, հնարավոր չէ չափել ոչ մի շնորհակալագրով»,-նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ներկաներին մաղթել է ուժ, համբերություն, դեռևս բուժման մեջ գտնվողներին` ապաքինում:
23 Նոյեմբեր, 2023 01:04
672
ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
08 Մայիս, 2025 22:59
ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին
07 Մայիս, 2025 22:55
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ պաշտոնյան անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման հարցերին
02 Մայիս, 2025 19:36