Այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Նա պատասխանեց քաղաքացու՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի և ռուս սահմանապահների մասին հարցին.
«Մենք հրապարակել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործունեության սկզբունքները, այդ սկզբունքներից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգությունը: Սա է այն առաջարկը, որը մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Վրաստանին»,- պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև պարզեցումների կետի մասին, ըստ որի՝ ընթացակարգերի պարզեցումներ են լինելու նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և տարածքում: Վարչապետը նշեց, որ Հայաստանի քաղաքականությունը այն է, որ ՀՀ ինքնիշխանության մակարդակը պետք է ավելանա և «Խաղաղության խաչմերուկը» այդ դեպքերից է:
Մանրամասները տեսանյութում՝