Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահը
ՀՀ դատական իշխանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ։
Դավիթ Ավետիսյանը, դեռևս 1982 թվականից պաշտոնավարելով որպես դատավոր, մշտապես հավատարիմ է մնացել այդ բարձր կոչմանը՝ հիշարժան ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կայացման ու զարգացման գործում: Զբաղվելով նաև գիտակրթական գործունեությամբ` Դավիթ Ավետիսյանը կրթել է իրավաբանների մի քանի սերունդ և իր գիտական աշխատանքներով նպաստ բերել հայ իրավագիտական մտքի զարգացմանը:
30 Հոկտեմբեր, 2020 15:11
573
Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ
12 Հոկտեմբեր, 2026 23:35
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
12 Հոկտեմբեր, 2026 22:46
Քաղաքի պատմական դիմագիծն ընդգծվեց նորովի
12 Հոկտեմբեր, 2026 22:27