Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 29-ի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ:
30 Նոյեմբեր, 2023 01:55
1499
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային խաղաղության հարցեր
27 Հոկտեմբեր, 2026 17:04
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները
26 Հոկտեմբեր, 2026 14:43
ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր պետականակենտրոն ընդդիմություն. վարչապետ
26 Հոկտեմբեր, 2026 11:30
COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով. Ջեսսիկա Ռոսվալլը` Փաշինյանին
27 Հոկտեմբեր, 2026 13:18
Մեր տանը Ձեզ պաշտում են քաղաքացին` Փաշինյանին
24 Հոկտեմբեր, 2026 19:30
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
24 Հոկտեմբեր, 2026 19:13