Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում հանրային քննարկում
Հանրային իրազեկվածությունը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով, նոյեմբերի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային քննարկում, որին մասնակցում էին կրթական, մասնագիտական և այլ գործունեություն ծավալող անձինք։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուները մասնակիցներին համառոտ ներկայացրեցին նշված նախագծերի մասով Շենգավիթ վարչական շրջանում նախատեսված ծրագրերը։ Ներկաների ակտիվ մասնակցության շնորհիվ հանրային քննարկումը կայացավ։
01 Դեկտեմբեր, 2023 19:37
375