ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց:  Պաշտպանական կողմը նախ միջնորդեց դատական նիստը շարունակել փակ, քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ պետք  է  տեղեկություններ հայտներ: Այնուհետև Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և պայմանավորված Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով՝ նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։   

673