Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Ձեր երեխան Ձեզ խաբում է , ուրեմն դուք չափից խիստ եք նրա հանդեպ և սուր եք արձագանքում նրա սխալներին:Նա մեղք չունի:

2. Եթե Ձեր երեխան միտումնավոր ձեզ անհանգստացնում է , ուրեմն Դուք նրան բավականաչափ ուշադրություն և ժամանակ չեք տրամադրում:Նա մեղք չունի:

3. Եթե Ձեր երեխան վախկոտ է , ուրեմն շատ շուտ եք օգնել նրան ցանկացած փոքրիկ դժվարության դեպքում: Նա մեղք չունի:

4. Եթե Ձեր երեխան ցածր ինքնագնահատական ունի, ուրեմն դուք նրան ավելի շատ խրատներ եք տվել քան Սեր:Նա մեղք չունի:

5. Եթե ձեր երեխան ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, ուրեմն դուք նրան պատժել եք բոլորի ներկայությամբ:Նա մեղք չունի:

Եվ առհասարակ երեխան ոչ մի բանում մեղք չունի , դաստիրակեք Ձեզ , միևնույնն է նա նմանվելու է Ձեզ և հետևանքն է լինելու Ձեր իր հանդեպ վերաբերմունքի»։

 

1223