Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Քննարկվել է «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրումը» հարցը: Այն ենթադրում է միեւնույն անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում. այն կարող է մեր երկրում ապահովել հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղական արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական հավելյալ աճով։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև 2024 թվականի հունվարի 1-ից մշակվող արդյունաբերության ոլորտում գործարկվող Կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագրին, որի մշակման ընթացքում Հայաստանը մեծ դերակատարում է ունեցել:

605